![]()
ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 5-ին՝ երեկոյան՝ ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կազմակերպած ՎԵՐՋԻՆ ԱՆՎՃԱՐ տեղափոխման հնարավորությունից։
«Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ +37433309013 կամ +37494366540։
Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով մինչև երեկոյան՝ ժամը 20։00-ը։
Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝
- Աբու Դաբի՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63) մարտի 5-ին՝ ժամը 06:00-ին, ուղևորների հավաքի ժամը՝ 05:30-ին։
- Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 5-ին՝ ժամը 06:00-ին, ուղևորների հավաքը՝ ժամը 05:30-ին։
Խնդրում ենք բացառապես գրանցվեն այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն մարտի 5-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։
Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 10-12 ժամ»,- ասվում է հաղորդագրությունում։
![]()