![]()
Մարտի 4-ին բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Արջահովիտ գյուղում բնակիչներըմ վերադառնալով տուն, հայտնաբերել են տան դուռը կոտրած և ամբողջ սենյակները տակնուվրա արած։
Տան անդամները մարտի 3-ին նշելիս են եղել ընտանիքի անդամներից մեկի ծննդյան արարողությունը տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռեստորանային համալիրում:
Կեսգիշերից անց վերադառնալով տուն՝ այն ամբողջությամբ հայտնաբերել են թալանված, տան բոլոր սենյակները տակնուվրա արված:
Հանցագործները անգամ խուզարկել են խոհանոցը, գոմը, բակում կայանված ավտոմեքենան։ Տարել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր, նույնիսկ կոտրել են երեխայի դրամատուփը և այնտեղ եղած ողջ պարունակությունը նույնպես գողացել:
Գողացել են նաև Ա. Կարապետյանի անվամբ օրինական 4 զենք:
Դեպքի մասին տան անդամները ահազանգել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն:
Հանցագործություն կատարած ստահակները կոտրել են տան տարածքում տեղադրված տեսախցիկները ու իրենց հետ տարել կրիչները։ Կոտրել են նաև չհրկիզվող պահարանը։
Ա․ Կարապետյանը աշխատում է Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոնների դիահերձարանում։
![]()