![]()
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, Պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Լյովայի Պողոսյանի հետ փոխկապակցված անձանցից (Պողոս Պողոսյանը մահացել է 2024 թվականին) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 2 անշարժ գույք Երևան քաղաքում,
- 451 միլիոն 540 հազար դրամ:
![]()