Թեհրանում, Սպահանում և Իրանի այլ քաղաքներում նոր պայթյուններ են որոտացել

Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ՝ Թեհրանի արևմտյան մասում տեղի է ունեցել հզոր պայթյուն։

Նմանատիպ հաղորդագրություններ են ստացվում Իրանի մի շարք այլ քաղաքներից։ INA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել նաև կենտրոնական Ղոմ քաղաքում։

Al Jazeera հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Քարաջում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ։

Պայթյունների ևս մեկ շարք ցնցել է Սպահանը՝ Իրանի երրորդ խոշորագույն քաղաքը։

Մարտի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը զգալիորեն կմեծացնի Իրանի դեմ հարվածների մասշտաբն ու ինտենսիվությունը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում ամերիկյան գործողությունը նախատեսվածից շուտ է ընթանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ