Սա դասական դեպք է, երբ մարդը, ունենալով հսկայական ֆեյքային բանակ ու տրոլ-ֆերմա, հանկարծ «տուժում է» իր իսկ ակտիվության հետևանքով,

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Սահակյանն իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանին ում ֆեյսբուքյան էջը արգելափակվել է ֆեյքերով հավանումներ ու մեկնաբանությւոններ գրելու համար։
Նարեկ Կարապետյանը կրկին «զոհի» դերում է՝ իր Facebook-ի էջի արգելափակման մեջ նա մեղադրում է իշխանություններին։ Իրականում սա դասական դեպք է, երբ մարդը, ունենալով հսկայական ֆեյքային բանակ ու տրոլ-ֆերմա, հանկարծ «տուժում է» իր իսկ ակտիվության հետևանքով, բայց փոխարենը մեղքը բարդում է «դավադիր իշխանությունների» վրա։ Թե ասա, ո՞վ էր քեզ խնդրում ֆեյքային բանակներով իբր ժողովրդական աջակցության իմիտացիա անեիր, որ հիմա էլ նեղվում ես:
Իրականում Facebook-ը պարզապես կիրառել է սեփական կանոնները՝ սպամի, կոորդինացված կեղծ ակտիվության կամ մոլորեցնող կոնտենտ պարունակող հրապարակումների դեպքում։ Բայց Նարեկի համար ավելի հարմար է իրեն պատկերել որպես անմեղ տուժված, քան ընդունել, որ իր ֆեյքային «բանակի» մեթոդները վերջապես հետ են եկել։
Հ.Գ. Դասական՝ մեղքը միշտ ուրիշի վրա, իսկ իրենք՝ հավերժ զոհ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ