Կալուգայի Սամոն պրորաբ է. օգտագործելու են շպրտեն. փաստաբաններն էլ կթում են, փողերը ուտում. Լևոն Շիրինյան․ տեսանյութ

«Իսկ ի՞նչ վիճակում է հանրապետությունը: Կարո՞ղ է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից վատ է: Ելցինի թևի տակից դուրս չէին գալիս, փեշի տակից դուրս չէին գալիս, հիմա ՀՀ-ն շշմելու աշխարհաքաղաքական քաղաքականություն է վարում: Ինչո՞ւ ես վարկաբեկում այս ամենը, ա՛յ մարդ»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հայտնած հիացական գնահատականին:

«Կոպիրկինը ոտը սեղմել է, ինքն էլ աղմկում է: Ռուսները փռշտում են, Լևոնը ոտի է կանգնում: Թե ստավկեն խի եք էս մարդու վրա դրել: Կալուգայի Սամվելին բերեցին գցեցին փոսը: Երբ Սամո կոչվածը եկավ, որ իբր Հայաստանը պիտի փոխի, դրանից առաջ Կոպիրկինի հետ էր հանդիպել: Կալուգայի Սամոն պրորաբ է, բերել են ստեղ, ախպոր տղան էլ դուրս է տալիս՝ առանց աշխատավարձի Հայաստան․ խայտառակ արեց ամեն ինչ: Օգտագործելու են շպրտեն: Փաստաբաններն էլ կթում են, փողերը ուտում»,- հավելում է Շիրինյանը:

Շիրինյանի խոսքով՝ Հայաստանում հատուկ հիվանդություն կա. «նիկոլացավ» է կոչվում. «Սրանք ուզում են փլուզել երկիրը: Կուլակաթափ են անում, իսկական գողապետության ֆիդայապետներ են սրանք․ պարզ չի, որ կուզեն Նիկոլը չլինի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ