Կրիշտիանու Ռոնալդուն լքել է Սաուդյան Արաբիան

Պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի անձնական ինքնաթիռը Սաուդյան Արաբիայից մեկնել է Իսպանիայի մայրաքաղաք վաղ առավոտյան՝ Էր-Ռիադում ԱՄՆ-ի դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։Ֆուտբոլիստին տեղափոխող անձնական ինքնաթիռը թռչել է Եգիպտոսի և Միջերկրական ծովի վրայով։

Պորտուգալացին, որը խաղում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի «Ալ-Նասր» ակումբում, լքել է երկիրը, երբ Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան հրամայել էր դադարեցնել խաղերը՝ Պարսից ծոցում հակամարտության պատճառով, որը տեղի է ունեցել Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակումներից հետո։Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության պատճառով հետաձգված խաղերից մեկը Ասիայի ֆուտբոլի լիգայի քառորդ եզրափակչի «Ալ-Նասր»-ի և «Ալ-Վասլ»-ի միջև հանդիպումն էր։

Էր-Ռիադը, որտեղ Ռոնալդուն ապրում է իր հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսի և հինգ երեխաների հետ, երեկ երեկոյան Իրանի կողմից հարձակման թիրախ էր դարձել, թիրախավորվել էր նաև ԱՄՆ-ի դեսպանատունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ