«Պարոն վարչապետ ո՞ր գույնն եք ամենաշատը սիրում». սփյուռքահայ դպրոցականը՝ վարչապետին

Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Լոս Անջելեսից Հայաստան ժամանած 10-րդ դասարանցի ավելի քան 70 հայ աշակերտների:

Նրանք ներկայացնում են Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը, որն ունի շուրջ 800 աշակերտ:

Յուրաքանչյուր տարի վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան՝ ծանոթանալու հայրենիքին, իսկ 11-րդ դասարանի աշակերտները հայրենիքում ներգրավվում են կամավորական ծրագրերում ու անցնում վերապատրաստում:

Վարչապետը ողջունել է բոլորին և հույս հայտնել, որ դեռ շատ կտեսնի նրանց հայրենիքում: Այնուհետև վարչապետը լսել է աշակերտների տպավորությունները Հայաստանից և պատասխանել տարբեր հարցերի:

Մասնավորապես, անդրադառնալով տնտեսության զարգացմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ուղղությամբ արդեն մի քանի կարևոր քայլեր կառավարությունն իրականացրել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ