Ծառուկյանին ասել են տրոյական ձի, Նոյյան տապան է սարքել․ ոնց հասկանում եմ՝ դա էլ է ապօրինի գույքով անցնելու

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 տուն։

ԱԺ նիստի ընթացքում անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին, ընդդիմադիր գործիչների ունեցվածքի թեմային, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց՝ այդ մասին մամուլից է տեղեկացել։

«Մտածեցի՝ ո՞վ է Էռնեստ Սողոմոնյանը, չէի ճանաչում… Պարզվեց, որ Էռնեստ Սողոմոնյանը Ռոբերտ Քոչարյանի նախկին գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայրն է, որն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման մասին հոդվածով՝ Հյուսիսային պողոտայում երկու բնակարան ունենալու վերաբերյալ:

Ի դեպ, ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի մասին․ ես ոնց հասկանում եմ՝ էս «Նոյյան տապանն» էլ է ապօրինի գույքով անցնելու, որովհետև, հաշվի առնելով «Նոյյան տապանի» անձնակազմը, որ հիմա գնում է էնտեղ։

Ի դեպ, ինձ թվում է՝ Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինքը տրոյական ձի սարքի, ինքը որոշել է Նոյյան տապան սարքի։ Խառնել է։ Չնայած նպատակը հասկանալի է, որ պիտի տրոյական ձի լինի՝ հաշվի առնելով անձնակազմը, որ էնտեղ է գնում։ Դա ոչ թե Նոյյան տապան է, այլ տրոյական ձի, ու վերջում իրոք պարզվելու է, որ էդ Նոյյան տապանը ապօրինի գույքով անցնում է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Կոնջորյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ