![]()
Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել Երևանում ընթացող Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում:
Ինչպես հայտնել է ԿԳՄՍՆ-ն, մրցումային 4-րդ օրը շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտասարդներ) մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Գոհար Հարությունյանը (370 միավոր):
Տղամարդկանց թիմը դարձել է թիմային պայքարի ոսկե մեդալակիր: Հայաստանի թիմում ընդգրկված են Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը: Կանանց թիմը երկրորդն է. ընդգրկված են Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը:
Երիտասարդների անհատական պայքարում ոսկե մեդալ է նվաճել Լիլիթ Մկրտչյանը (366 միավոր), իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Յանա Հակոբյանը (362 միավոր):
![]()