Նոր ազատումներ ՆԳՆ-ում. մանրամասներ

Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մարտի 3-ի հրամաններով՝ համակարգում ազատումներ են եղել։

Գրիգոր Մկրտչյանն ազատվել է ՆԳՆ տնտեսական վարչության պետի պաշտոնից։

Վարդան Պետրոսյանն ազատվել է ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի պաշտոնից։

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսախանյանը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ