![]()
Անակոնդաները պատկանում են օձերի ընտանիքի վիշապօձերի ենթաընտանիքին։
Հաշվվում է 4 տեսակ, որոնք բնակեցնում են Հարավային Ամերիկայի արևադարձային շրջանները և Տրինիդադ կղզու հարավային մասերի գետերի, լճերի և ճահիճների ափերը։
Անակոնդաները ոչ թունավոր օձեր են։ Սնվում են տարբեր ողնաշարավորներով, կարող են հարձակվել ընտանի կենդանիների վրա, մարդու համար հիմնականում անվնաս են։
![]()
Բրազիլիայի Մանաուս քաղաքի բնակիչները տեսել են, թե ինչպես է հսկա անակոնդան դուրս եկել թփերից ու տեղավորվել ճանապարհին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են զարմացած մարդիկ նկարում սողունին, իսկ օձն անշտապ սողում է դեպի մյուս մայթ։
![]()