Սրբուհի Գալյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության հնարավորինս շուտ վերականգնումը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:

Ինչպես հայտնել են նախարարությունից, Սրբուհի Գալյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին զոհերի կապակցությամբ և կարևորել է խաղաղության հնարավորինս շուտ վերականգնումը։

Սրբուհի Գալյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են արդարադատության ոլորտին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել երկու պետությունների միջև քրեական գործերով իրավական օգնությանն առնչվող հարցերին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և աշխատանքային քննարկումները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ