Չափագրումներ են իրականացրել Մ-4, Երևան-Սևան ճանապարհի երթևեկելի գոտիներում, ուսումնասիրվել է ծածկը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցները չափագրումներ են իրականացրել Մ-4, Երևան-Սևան ճանապարհի երկու երթևեկելի գոտիների տարբեր հատվածներում։

Ինչպես հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը, մասնագետները ուսումնասիրել են ճանապարհային ծածկը։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կկազմվեն թերությունների ակտեր, որոնց հիման վրա էլ ուսումնասիրված ճանապարհահատվածներում կիրականացվի միջին նորոգում։

Կատարելով միջին նորոգման աշխատանքներ՝ հնարավոր է լինում քիչ ներդրումներով ապահովել ճանապարհների երկարակեցությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ