![]()
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ:
Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Ընդգծվել է խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու, դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը, ինչի համատեքստում բարձր են գնահատվել Օմանի գործադրած ջանքերը:
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանից և ԱՄԷ-ից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ընթացակարգերի դյուրացման համար՝ պատրաստակամություն հայտնելով ՀՀ-ի կողմից ևս ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել Օմանի քաղաքացիների տեղափոխման հարցերում:
Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված աշխատանքներին՝ ընդգծելով առկա ներուժի լավագույնս իրացման հարցում Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն բացելու՝ ՀՀ կառավարության կայացրած որոշման նշանակությունը:
![]()