Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն մարմնամարզիկ

Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը դարձել է 2025 թվականի Եվրոպայի լավագույն տղամարդ մարմնամարզիկ:

Անցյալ տարի 19-ամյա Մանուկյանը Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել նժույգ թափեր վարժությունում, ինչպես նաև դարձել էր աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։

Տարվա լավագույն մարմնամարզիկի մրցանակին հավակնում էր 5 մարզիկ, վերջին օրերում ակտիվ քվեարկություն էր ընթանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ