Ոչ ոքի չեմ ցանկանա իր քաղաքական կարիերայի ավարտում թավալ գալ տարբեր օլիգարխների ոտքերի տակ. Ռուբինյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

«Ինձ մեկ-մեկ թվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները կարդացող երեք հոգի է մնացել, որից մեկը ես եմ: Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը, ոչ ոքի չեմ ցանկանա իր քաղաքական կարիերայի ավարտում թավալ գալ տարբեր օլիգարխների ոտքերի տակ»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանը նաև նկատեց. «Զվարճալի մասն այն է, որ փաստորեն իրենց վարչապետի թեկնածուն այնքան բանի պետք չէ, որ իրենց առաջնորդն այլ մարդու է աջակցում, որը նույնիսկ վարչապետի թեկնածու չի կարող լինել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ