![]()
Կառավարությունն աջակցելու է թոփ 50 համալսարաններ ընդունված ուսանողներին ուսման վարձի տեքստով: Այս պահին քննարկվում է մինչև 10 մլն դրամի չափը: Այդ մասին Կառավարության՝ մարտի 3-ի նիստին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Կարծում եմ՝ դա բավականին մեծ գումար է, որոշ դեպքերում դա ընդհուպ հավասար է այդ թոփ 50 համալսարաններից որևէ մեկի ուսման վարձի՝ մինչև 70-80 տոկոսի չափով փոխհատուցմանը»,- ասաց պատգամավորը՝ հորդորելով հետևել Կառավարության նոր որոշումներին՝ օգտվելու արտոնությունից:
Սիսակ Գաբրիելյանը պայմանների մասին տեղեկատվություն չհրապարակեց՝ խոստանալով, որ առաջիկայում դրա մասին տեղեկություն կհրապարակվի:
![]()