![]()
«Երբ ՀՀ ժողովրդից 10-20 հոգի ասում են՝ մի րոպե կանգնեք պարոն վարչապետ, բան ունենք ասելու, լինի դա նախընտրական պայքար, ներկուսակցական պայքար, չի կարա վարչապետն ասի՝ չէ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՔՊ-ի ներքին կուսակցական պայքարը համայնքներում չի դարձել նախընտրական քարոզչություն:
«Ես հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի համար հաճելի չի մարդկանց հետ շփվել, մեր վարչապետին հաճելի է մարդկանց հետ շփվել, և մարդկանց հաճելի է շփվել ՀՀ վարչապետի հետ»,- ասաց նա:
![]()