«Այս մարդիկ հրաժարվել են 30 տարի պպզել քուչում ու սպասել». վարչապետ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 22-ին, Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հիմնական նպատակը անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է ՀՀ զարգացման գործում, որովհետեւ մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, շրջադարձային երեւույթը, որ Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես եւ բոլոր առումներով այլ մակարդակի:»

Փաշինյանի խոսքով, անհատական ջանք ասելով նկատի են ունենում, օրինակ «Ապագա ռեզորթ»-ի հիմնադիր Արտակ Չիբուխչյանին, ով մի օր որոշում է, որ ՌԴ-ից պետք է գա Հայաստան եւ իր հայրենի լքված Ենոքավան գյուղի տարածքում ստեղծի մի իրականություն, որը պետք է փոխի եւ Ենոքավանի կյանքը եւ Հայաստանի կյանքը եւ իմիջն ընդհանուր առմամբ:

«Փողն ընդհանրապես կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ինքն ամեն օր արթնանում է եւ գիտի, թե ինչ պետք է անի: Օրվա վերջում նա բավարարված է զգում, որովհետեւ զգում է, որ նոր բան ստեղծեց, ստեղծագործեց:

Ինքը գիտակցում է, որ ինքը հաղթել է, հաղթել է քուչային, որտեղ ընդունված տրամաբանության համաձայն 30 տարի պետք է պպզեր ու սպասեր, թե ով պետք է գա ու առաջարկի ներգրավվել ընտրակեղծարարների կրիմինալ թիմում»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ