![]()
«Պարոն Խաչատրյան, հասկանում եմ, որ ջրի թեման ենք քննարկում, բայց այս ինչ փոթորիկ եք անում մեկ բաժակ ջրում»,- ԱԺ նիստում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Անդրադառնալով Խաչատրյանի ելույթին՝ Կոնջորյանը նշեց. «Խոսում եք միջոցների արդյունավետ ծախսերի մասին, ասում եք՝ սպանիչ է, գիտեք՝ ինչն է սպանիչ, որ օրինակ՝ ձեր գործընկերոջից՝ դաշնակցական Լևոն Մկրտչյանից, ով եղել է Կրթության և գիտության նախարար, ապօրինի գույքով Դատախազությունը պահանջում է 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, 1 միլիարդ դրամից ավելի գումար: Անընդհատ գալիս եք այստեղ որպես կրթության լուսավորության ջահակիր ասպետներ մեզ քննադատում եք կրթությունն ու ազգային ինքնությունն ուրանալու մեջ, դուք ազգային ինքնությունը հիմա ուրացել եք, թե՞ յուրացրել եք այդ 26 անշարժ գույքով, որտեղից նրան այդ անշարժ գույքը: Բա ինչու նման սպանիչ ելույթներ չեք ունենում ձեր շրջապատի անարդյունավետ ծախսերի, պետության միջոցները գրպանելու մասին»:
![]()