![]()
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացում է տարածել՝ կոչ անելով ամերիկացի քաղաքացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ և տարածքներ։
«Անմիջապես լքեք հետևյալ երկրները առևտրային տրանսպորտով՝ լուրջ անվտանգության ռիսկերի պատճառով», — ասվում է նախազգուշացման մեջ։
Ցուցակում ներառված են Բահրեյնը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Արևմտյան ափը և Գազայի հատվածը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եմենը։
ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ օրը համատեղ ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանը հարձակումներ է սկսել ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա Պարսից ծոցի մի քանի երկրներում և Մերձավոր Արևելքում։
Մերձավոր Արևելքում լարվածության սրացումը լայնածավալ խափանումներ է առաջացրել օդային տրանսպորտում։
![]()