Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը, հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից։

Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատից տեղափոխել է ռազմական գործողությունների պատճառով այնտեղ մնացած քաղաքացիներին։

Ստեղծված արտակարգ իրավիճակի բերումով FlyOne Armenia ավիաընկերությունը հայտարարել էր, որ իրականացնելու է հատուկ չվերթ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄԷ-ում մնացած մեր հայրենակիցները, որոնք ցանկություն ունեն վերադառնալու Երևան, կարող են օգտվել Օմանի մայրաքաղաք Մասկատից տարհանման ճանապարհով:

Նշվում էր, որ կկազմակերպվի ԱՄԷ-ից ՀՀ քաղաքացիների փոխադրումը Մասկատ, որտեղից էլ նրանք կվերադառնան Երևան հատուկ չվերթով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ