![]()
Ստեղծված արտակարգ իրավիճակի բերումով FlyOne Armenia ավիաընկերությունը հայտարարել է, որ իրականացվելու է հատուկ չվերթ` Մասկատ-Երևան երթուղով, որը կայանալու է 2026 թվականի մարտի 3-ին:
Այս մասին հայտնում են ավիաընկերությունից։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄԷ-ում մնացած մեր հայրենակիցները, որոնք ցանկություն ունեն վերադառնալ Երևան, կարող են օգտվել Օմանի մայրաքաղաք Մասկատից տարհանման ճանապարհով:
Նշվում էր, որ կկազմակերպվի ԱՄԷ-ից ՀՀ քաղաքացիների փոխադրումը Մասկատ, որտեղից էլ նրանք կվերադառնան Երևան հատուկ չվերթով:
![]()