Հնդկաստանում շոգի հետևանքով 100 մարդ է մահացել

Հնդկաստանում շոգի պատճառով 101 զոհ է գրանցվել: Զոհերն առավելապես գրանցվել են հնդկական Պատնա քաղաքում, որտեղ ջերմաստիճանը հասել է մոտ 50 աստիճանի:

560 մարդ էլ հիվանդանոց է տեղափոխվել: Նրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր տառապում են սիրտ-անոթային հիվանդություններով:

Շոգ եղանակը շարունակվում է արդեն 11 օր: Նման շոգն աննախադեպ է վերջին 47 տարվա ընթացքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ