![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ասում է՝ ինքը, իր ընտանիքը, իր քաղաքական թիմի անդամները անցել են «Մարտի 1»-ի միջով և կարևոր են համարում, որ այդ իրադարձությունը ստանա ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական գնահատական:
«Բոլորը գիտեն՝ ինչ է եղել «Մարտի 1»-ին, որտեղից են հրամանները եկել»,- շեշտում է նա:
Վերջինս ընդգծում է՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը ծայրահեղ ծանր ապրող հայ ժողովրդի ֆոնին դարձավ դոլարային միլիարդատեր և դուրս հանեց գողացվածը երկրից:
Մեկնաբանելով իշխանության ընդդիմախոսների այն քննադատությունները, թե հարևան երկրում պատերազմ է, իսկ ՀՀ վարչապետը կարկանդակ է ուտում, իշխող ուժի անդամը նկատում է. «Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, պատերազմը ոչ թե ընդդիմադիրների քթի տակ, այլ աչքի առջև կլիներ: Հիմա պիտի հասկանանք, թե գերմարդկային ջանքերի գնով ինչից է փրկել ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանը: Ասում են՝ վարչապետը կարկանդակ է ուտում, հավանաբար ուզում են ասել՝ չէ որ կարելի էր ուտել երկրի բյուջեն, ինչպես իրենք էին ուտում»:
Ըստ զրուցակցի՝ պատերազմ գուժողները ասում էին՝ աստղերը հուշում են՝ ՀՀ-ին լավ բան չի սպասվում, իսկ հիմա խոսույթը փոխել են. «Վայնասունի ֆոնին, թե պատերազմ կլինի, Ադրբեջանից հերթական վառելանյութն է գալիս ՀՀ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()