Կեղծիքով քաղաքական դաշտ մտնելը նշանակում է մտադրություն ունենալ երկիրը թաթախել մեծ կեղծիքի մեջ․ Ստյոպա Սաֆարյան

 

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․

Կեղծիքով քաղաքական դաշտ մտնելը նշանակում է մտադրություն ունենալ երկիրը թաթախել մեծ կեղծիքի մեջ։

Կեղծ, ֆեյքերի ֆաբրիկայով քաղաքականություն անելն ու երկրի կառավարմանը հավակնելը նշանակում է կարմիր գծեր չունենալ ու չվարանել հետագայում էլ ամեն ինչ կեղծել։

Ֆեյքերի ֆաբրիկա պահել ու դիմացիններին մեղադրել ֆեյքեր ունենալու մեջ, նշանակում է քաղաքականություն մտնել ազնվությունը սպանած։

Մեր երկիրը 3 տասնամյակ պարուրվել է մեծ կեղծիքի մեջ՝ առաջին, երկրորդ, երրորդ նախագահների «ներդրման շնորհիվ»։ Վճարված գինը եղել է չափազանց մեծ՝ պարտություն ու Արցախի կորուստ, որովհետև երկրի ներքին կյանքից մինչև արցախյան քաղաքականություն եղել է մեծ կեղծիք, ավելի ստույգ՝ դիվանագիտական երկարաժամկետ պարտության տակ հասարակությանը մատուցվել է աշխարհում «ինքնորոշման ու հայ դատի» հաղթանակի կեղծիք։

Ինձ համար այս պատմությունը նախերգանք է՝ այդ կեղծիքը վերադարձնել Հայաստան, որի դիմաց նորից թանկ գին է լինելու, այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության հաշվին։ Սա անմեղ պատմություն չէ՝ սա անկեղծության, կարմիր գծերի բացակայության, անազնվության ցուցանիշ է։ Ինչպես մուտք գործես քաղաքականություն, այնպես էլ շարունակելու ես։

Մեծ կեղծիքն սկսվում է փոքր կեղծիքից։ Ձու գողացողը ձի է գողանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ