ՆԳՆ ոստիկանությունը շուրջ 30 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ է առգրավել

Մարտի 2-ին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության և Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում, Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։

Հայտնաբերվել և առգրավվել է 24,5 կգ մարիխուանա, 0,5 կգ հերոին և 5 կգ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ