Արտաշատի խանութը ինչպես գործել է անխափան, հիմա էլ նույն կերպ գործում է․ Խաչատրյանը տեսանյութ է հրապարակել

Փետրվարի 28-ին ՀՀ վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի խումբ անդամների կողմից Արտաշատ քաղաք կատարված այցի ժամանակ ինչ-որ խանութի աշխատակցի կողմից վարչապետի մուտքը խոչընդոտելու մասին տեղեկատվությունը ներկայումս շահարկվում է տարբեր լրատվամիջոցների և լրագրողների կողմից:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ շարունակելով․

«Որոշակի ընդիմադիր շրջանակներին հարող լրագրողների կողմից միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում այդ խանութը պետական մարմինների կողմից իբր փակելու մասին:

Սիրելի հայրենակիցներ, նշված խանութը չի փակվել, որևէ ներգործության միջոց խանութի կամ նրա աշխատակիցների նկատմամբ չի կիրառվել, նրանք որևէ ճնշումների չեն ենթարկվել: Խանութը ինչպես գործել է անխափան, հիմա էլ նույն կերպ գործում է:

Հայաստանում վաղուց անցել են այն ժամանակները, երբ քաղաքացին համոզմունքի համար կարող է ենթարկվել ճնշումների:

Հույս ունեմ, որ այն լրագրողները, ովքեր տարածել են բացարձակ սուտ տեղեկությունները, բարոյական կգտնվեն և կհայցեն լսարանի ներողամտությունը:

Ահա այդ խանութի մի քանի րոպե առաջ կատարած տեսագրությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ