![]()
«Մեր բարեկամ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է և Հայաստանի տարածքային ամբողջականությունն էլ մեզ համար կարմիր գիծ է»,- այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Մեր ցանկությունն է, որպեսզի Հայաստանը երբեք որեւէ վնաս չկրի միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով», — ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների, քաղհասարակության և տարբեր շրջանակների ցավակցական ուղերձներին՝ դեսպանը նշեց, որ դա զարմանալի չէ. «Քանի որ հայ ժողովուրդը և Իրանի ժողովուրդը բարեկամ են, որոնք ծանր օրերին միշտ իրար կողքի պետք է լինեն»։
![]()