Զինծառայողի մահվան գործի շրջանակներում մեկ անձ կալանավորվել է

Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը):

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ անձը կալանավորվել է։

Փետրվարի 26-ին ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։

Պարզվել է, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է, և նա հայտնաբերվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ