![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիննա Ղահրամանյանի պնդմանը, թե ՀՀ կառավարությունն է փակել Նարեկ Կարապետյանի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Իրանց ձևովենք ասում են, թե իբր թույլ իշխանությունն ա իրենց առաջնորդի ախպոր տղու ֆեյսի էջը փակել տվել։ Շատ լավ, բա էդ դեպքում եթե Հայաստանի իշխանությունն է աշխարհի ամենահարուստ 5 մարդկանցից մեկին ասում` ինչ անի, բա էլ ո՞նց ա թույլ։)
Այսինքն Մարկ Ցուկերբերգի վրա ուժներս պատու՞մ ա, Սամվել Կարապետյանի վրա ուժներս չի պատու՞մ»,- գրել է Եղոյանը:
![]()