«Սուրմալու»-ի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու համար հատկացված է 4 ամիս

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու համար հատկացված է 120 օրացուցային օր։

Այս մասին ասվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

Նոր կայարան կառուցելու նպատակով կայացել է ներդրումային ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթը:

«Այս շաբաթ կկնքվի պայմանագիր հաղթող ընկերության (կոնսորցիումի) հետ, այնուհետև կապահովվի ֆինանսական միջոցների հատկացման գործընթացը, որից հետո փաստացի աշխատանքները կարող են մեկնարկել։

Աշխատանքի իրականացման համար հատկացված է 120 օրացուցային օր»,- հայտարարվել է նիստի ընթացքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ