![]()
Մարտի 2-ին Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 քաղաքացի։
ԲԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայումս տուժածներն անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։
«Վիրավորներից մեկն այս պահին վիրահատվում է, իսկ մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Բոլոր տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ բախվել է «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա։
![]()