Մեր մարզիկների նվաճումները նրանց չեն ուրախացնում. Արայիկ Հարությունյանը նշել է՝ ինչից է տխրում ընդդիմությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, թե ինչից է տխրում ՀՀ ընդդիմությունը:

Ըստ նրա՝ հայ մարզիկներն ունեն նշանակալի նվաճումներ տարբեր մրցաշարերում, Հայաստանում կազմակերպվում են միջազգային մակարդակի տարատեսակ մրցաշարեր, որոնց կազմակերպվածությամբ հիանում են միջազգային կազմակերպությունները, իսկ ընդդիմադիր դաշտում կա 0 արձագանք:

Հարությունյանը նշել է, որ ինքը մեծ ցնծություն է ապրել ու գրառումների միջոցով անգամ հայտնել, երբ, օրինակ, հայ շախմատիստները նախկինում գրանցել են բարձր արդյունքներ, երբ ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն էր, որովհետև այդ մարզիկները հայ են, մերն են:

«Ընդդիմությունը չի ուրախանում մեր մարզիկների հաղթանակներից, ընդհակառակը՝ տխրում է»,- ասել է Հարությունյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ