Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան

Իսրայելի կողմից Լիբանանի վրա կատարված հարվածների հետևանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ 149-ը։

Ինչպես գրել է Al Jazeera-ն, այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Զոհերի մոտ երկու երրորդը գրանցվել է հարավային Լիբանանում։ Նախնական տվյալներով՝ Ալ-Դահիայում (Բեյրութի հարավային արվարձան) զոհվել է 20, վիրավորվել՝ 91 մարդ, Իսրայելի հետ սահմանին գտնվող Ալ-Ջանուբ նահանգում զոհվել է 11, վիրավորվել՝ 58 մարդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ