![]()
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Դիլիջանի, Սպիտակի և Ոսկեպարի ոլորանները, Վանաձոր-Սպիտակ, Ալավերդի-Վանաձոր, Դիլիջան-Վանաձոր, Ստեփանավան-Վանաձոր և Չիվա բնակավայրից մինչև Զանգակատուն ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ապարանի, Արագածի տարածաշրջաներում և Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում։
Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
![]()