Սյունիքի որ վայրն արժե այցելել գարնանը

 

Այս ուղեցույցը ներկայացնում է Սյունիքում այցելության լավագույն վայրերը՝ բարձր լեռներից ազգային պարկեր և այլ հետաքրքիր վայրեր:

1. Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար: Ջրվեժի հետ կապված լեգենդ կա. աղջիկ Շաքին՝ նվաճողներից փախչելիս, կտրել է ժապավենը, և այն վերածվել է ջրվեժի: Արդյունքում ջրվեժն ու հարակից գյուղը ստացել են «Շաքի» անունը։

2. Զորաց քարեր

Զորաց քարեր հայտնի մեգալիթյան կառույցը գտնվում է Սյունիքի Սիսիան քաղաքի մոտ: Այն կարելի է համարել Հայաստանում գտնվող այն եզակի պատմամշակութային կառույցներից, որի շուրջ պտտվում են բազմաթիվ վարկածներ: Չնայած՝ հետազոտվող տարածքը նույնն է, և տարբեր հետազոտողների մոտ որոշ հետևություններ համընկնում են, սակայն հակասություններն առավել շատ են: Ավանդության համաձայն՝ քարակույտերի տակ թաղված են զորավարների, իսկ ուղղահայաց քարերի տակ՝ զինվորների դիակներ: Դրա համար էլ այդ գերեզմանները կոչվում են «Զորքի քար», «Զորաց քարեր»: Մյուս վարկածի համաձայն, հուշարձանի անվանումը՝ «Զորաց քարեր», տեսքից բխող լեզվական փոխաբերություն է՝ որպես կանգնած մարդկանց խումբ կամ զորախումբ:

3. Գոգի լիճ

Կապուտան (Գոգի) լիճը Զանգեզուրի լեռնաշղթայի բարձրլեռնային լճերից է՝ տեղակայված 3202 մետր բարձրության վրա։ Կապուտանն ունի սառցադաշտային ծագում։ Լճից սկիզբ է առնում Քաջարան գետը։ Կապուտան (Գոգի) լիճը գրանցված է ՀՀ բնության պետական հուշարձանների ցանկում։

4. Տաթևի վանք

9-րդ դարի վանքն ավելի վաղ ծառայել է միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանի կենտրոնի համար: Խուստուփը համարվում է սուրբ լեռ: Իզուր չէ, որ ժողովուրդը նրան տվել է ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք: Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր:

Խուստուփի լանջին՝ Կոզնի կոչված աղբյուրի մոտ է ամփոփված հայ ժողովրդի զորավար Գարեգին Նժդեհի մասունքները:

5. Եկեղեցիներ

Որոտնավանք

Վաղատինի վանքը, որն ավելի շատ հայտնի է Որոտնավանք անվամբ, գտնվում է Սյունիքի մարզի Վաղատին գյուղից 2 կմ հարավ-արևելք՝ Որոտան գետի կիրճի եզրին: Վանական համալիրը բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Ստեփանոս, Սբ. Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, օժանդակ շինություններից, պարսպից և գերեզմանատնից:

Սբ․ Գրիգոր եկեղեցի

Վանական համալիրի հնագույն եկեղեցին Սբ․ Գրիգոր եկեղեցին է, որն, ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, IV դարում հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: Եկեղեցին վաղ միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի: Միանավ կառույց է, այժմ՝ ավերակ:

Սբ․ Ստեփանոս Նախավկա եկեղեցի

1000 թվականին Սյունյաց Շահանդուխտ թագուհին Ս. Գրիգոր եկեղեցու հս-արլ. կողմում կառուցել է թաղածածկ, հարավից սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին և նրա գավիթը:

Սբ․ Կարապետ

1006 թվականին Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում կառուցել է Սբ. Կարապետ եկեղեցին: Ներսը զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից հյուսիսային խորանում պահպանված հատվածը պատկերում է շրջանի մեջ աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում՝ հրեշտակ: Հեղինակը, հավանաբար, աստվածաբան, փիլիսոփա Հովհան Որոտնեցին է եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ