![]()
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նոր ղեկավարությունը ցանկանում է խոսել իր հետ, և որ ինքը ծրագրում է դա անել։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է The Atlantic պարբերականի հետ հարցազրույցում։
«Նրանք ցանկանում են խոսել, և ես համաձայնել եմ խոսել, այնպես որ, ես կխոսեմ նրանց հետ։ Նրանք պետք է ավելի շուտ դա անեին։ Նրանք պետք է անեին այն, ինչ գործնական էր և հեշտ էր անել ավելի շուտ։ Նրանք չափազանց երկար սպասեցին», – ասել է ԱՄՆ նախագահը։
Լրագրողի հարցին, թե երբ տեղի կունենա իրանցիների հետ զրույցը՝ այսօր թե վաղը, Թրամփը նշել է, որ հստակ պատասխան չունի։ Նրա խոսքով՝ իրանցիներից մի քանիսը, որոնք ներգրավված էին վերջին շաբաթների բանակցություններում, այլևս ողջ չեն։
«Մի քանի մարդ, որոնց հետ մենք գործ ունեինք, այլևս չկան, որովհետև դա շատ մեծ հարված էր։ Նրանք պետք է ավելի շուտ դա անեին։ Նրանք կարող էին համաձայնության հասնել։ Նրանք պետք է դա ավելի շուտ անեին», – ասել է Թրամփը։
![]()