![]()
Տատիկս՝ Գոհարը, մահացավ մի քանի տարի առաջ՝ 75 տարեկան հասակում, և ինձ թողեց մի արկղ, որտեղ նա պահում էր իր համար ամենաթանկ իրերը: Այդ իրերի թվում էր մի մատյան, որին տատիկս «Ներշնչանքի գիրք» անունն էր տվել: Իր կյանքի երկրորդ կեսը տատս նվիրել էր այդ գիրքը գրելուն:
Այնտեղ մտքեր էին, գաղափարներ, հատվածներ երգերից ու ասացվածքներ… Այնտեղ այն ամենն էր, ինչը զգացել էր տատս իր կյանքի ընթացքում, այն իմաստնությունն էր, որը նա քաղել էր կյանքից:
Այդ գրքի մասին ես շատ էի լսել: Փոքր հասակիցս մինչ իր վերջին օրերը տատս պարբերաբար ընթերցում էր գիրքն ինձ համար ու կիսվում այն անգնահատելի կենսափորձով, որի օգնությամբ ես այսօր այն եմ, ինչ կամ: Այսօր ուզում եմ կիսվել այդ գրքի խորհուրդներով և ողջ ասելիքը տեղավորել եմ գրքի 10 կետի մեջ:
- 1. Վայելեք ներկան, ապրեք ապագայի համար և մի մոռացեք անցյալը:
- 2. Ապրիր պարզ, ինքդ քո ձեռքերով մի բարդացրու քո կյանքը:
- 3. Այնպես արա, որ ուրիշները ընդունեն քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս:
- 4. Դու երբեք առաջվանը չես լինի, և դա նորմալ է:
- 5. Քեզ հետ կատարվող ցանկացած բան օգնում է քեզ աճել, նույնիսկ եթե այդ աճը հիմա չես նկատում:
- 6. Մի երազիր լինել հարուստ, երազիր լինել երջանիկ:
- 7. Եղիր պոզիտիվ:
- 8. Հատուկ ուշադրության արժանացրու նրանց, ում հանդեպ անտարբեր չես:
- 9. Հաճախ փոխիր շրջապատդ:
- 10. Ավելի հաճելի է հետ նայելով անցածդ ուղուն ասել՝ «Աստված իմ, ես չեմ հավատում, որ արել եմ սա», քան թե ասել՝ «Ափսոս, որ արեցի սա»:
![]()