Արարատում ամուսինը ծեծել է կնոջը, որից հետո ծեծկռուք է սկսվել նրա եւ կնոջ ազգականների միջեւ

Փետրվարի 24-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ գյուղերից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 23-ին ժամը 23։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Կամո Ո․-ն ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է իր կնոջ հետ, որի ընթացքում հնչեցրել է հայհոյանքներ և ձեռքերով մի քանի անգամ հարվածել է կնոջ դեմքի և գլխի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Այնուհետեւ նշված հասցե են ժամանել Լիլիթ Կ․-ի հայրը և եղբայրը, Արարատի մարզի բնակիչներ 52-ամյա Յուրիկ Կ․-ն և 29-ամյա Գարիկ Կ․-ն, որտեղ նախ տանը այնուհետև դրսում վիճաբանության են բռնվել Կամո Ո․-ի, վերջինիս ծնողների՝ Արարատի մարզի բնակիչներ 72-ամյա Լևիկ Ո․-ի, 67-ամյա Ալիս Կ․-ի և եղբոր 45-ամյա Կարեն Ո․-ի հետ։ Վիճաբանության ժամանակ նրանք քաշքշել, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ