Հասանք Ալավերդի. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Տավուշի մարզ այցն ավարտել ու հասել են Լոռի:

ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ կանգ են առել Ալավերդիում:

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, փետրվարի 28-ին մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման համար անցկացվող ներկուսակցական քարոզարշավը։

Նախապես տեղի ունեցած քվեարկության արդյունքում առավելագույն ձայն ստացած թեկնածուները վարչապետի գլխավորությամբ ուղևորվում են մարզեր, հանդիպում քաղաքացիների հետ:

Այսօր ՔՊ թիմն ուղևորվել է Տավուշ և Լոռի. վարչապետը տեսանյութեր է հրապարակել Դիլիջանից, մարզկենտրոն Իջևանից, նաև հայտնել, որ կանգառ են ունեցել Ոսկեպարի եկեղեցում:

Վերջին տեսանյութում ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ հասել են Նոյեմբերյան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ