Հասանք Ոսկեպարի եկեղեցի. Փաշինյան

Հասանք Ոսկեպարի եկեղեցի, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, փետրվարի 28-ին մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման համար անցկացվող ներկուսակցական քարոզարշավը։

Նախապես տեղի ունեցած քվեարկության արդյունքում առավելագույն ձայն ստացած թեկնածուները վարչապետի գլխավորությամբ ուղևորվում են մարզեր, հանդիպում քաղաքացիների հետ:

Այսօր ՔՊ թիմն ուղևորվել է Տավուշ և Լոռի. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ հասել են Իջևան:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ