Ամեն տարի գնաճի չափով կավելացնենք թոշակը. Փաշինյանը` Իջևանում

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, փետրվարի 28-ին մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման համար անցկացվող ներկուսակցական քարոզարշավը։

Նախապես տեղի ունեցած քվեարկության արդյունքում առավելագույն ձայն ստացած թեկնածուները վարչապետի գլխավորությամբ ուղևորվում են մարզեր, հանդիպում քաղաքացիների հետ:

Այսօր ՔՊ թիմն ուղևորվել է Տավուշ և Լոռի. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ հասել են Իջևան:

Վարչապետն ու ՔՊ կուսակցականները հանդիպել են քաղաքացիների, զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ, այդ թվում՝ կենսաթոշակների բարձրացման և նոր հնարավորությունների ու ծրագրերի մասին:

Մանրամասները՝ ՀՀ վարչապետի հրապարակած տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ