![]()
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին և պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն զոհվել են Պաշտպանության խորհրդի նիստի վայրում ավիահարվածի հետևանքով, հայտնել են Fars լրատվական գործակալությունը և IRNA պետական լրատվական գործակալությունը։
Զոհվածների թվում են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Մոհամմադ Պակպուրը և Գերագույն գլխավոր հրամանատարի և Պաշտպանության խորհրդի քարտուղարի խորհրդական, ծովակալ Ալի Շամխանին։
![]()