![]()
Դուբայի միջազգային օդանավակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարվածի։ Ականատեսները սոցիալական ցանցերում հրապարակում են ավերածությունների և ուղևորների տարհանման կադրեր։
Ավելի վաղ ԱՄԷ իշխանությունները զգուշացրել էին հնարավոր հրթիռային հարձակումների մասին՝ մարդկանց խնդրելով լքել բաց տարածքները, հեռու մնալ պատուհաններից և գնալ ապաստարաններ։
Չեղարկվել են Դուբայից և ԱՄԷ մյուս քաղաքաներից չվերթերը, այդ թվում՝ դեպի Երևան: Այնտեղ գտնվող այլ երկրների քաղաքացիների տարհանման ուղիների մասին տեղեկատվություն առայժմ չի հրապարակվել:
![]()