![]()
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, փետրվարի 28-ին մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման համար անցկացվող ներկուսակցական քարոզարշավը։
Նախապես տեղի ունեցած քվեարկության արդյունքում առավելագույն ձայն ստացած թեկնածուները վարչապետի գլխավորությամբ Արմավիրի և Արարատի մարզերում հանդիպել են քաղաքացիների հետ։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել այդ այցերից մեկից, որում նարդի է խաղում տարեց մի բնակչի հետ բակերից մեկում:
Տղամարդը Միրզոյանի հետ կատակել է, այնուհետև ասել. «Թող խաղաղություն լինի, մենք էլ սենց կատակներ անենք»:
![]()