Իրանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում տեղի է ունեցել ԱԽ նիստ. վարչապետը տվել է հանձնարարականներ

Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին համապարփակ զեկույցով։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույց է ներկայացրել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։

Նիստի արդյունքներով վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։

Նիստի մասնակիցները խորը ափսոսանք են հայտնել ցավալի զարգացումների վերաբերյալ, իրենց ցավակցությունն արտահայտել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ