Ով կմտածեր, որ կյանքի մայրամուտում իրեն իմաստուն, հիմնադիր հռչակած մարդը կարող է ինքնախայտառակվել այսպես ու այս մասշտաբների

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է..

Մեր ապրած կյանքում ինչ ասես տեսանք՝ Արցախի ազատագրում, կորուստ, հոկտեմբերի 27, մարտի 1․․․

Բայց ով կմտածեր, որ կյանքի մայրամուտում իրեն իմաստուն, հիմնադիր հռչակած մարդը կարող է ինքնախայտառակվել այսպես ու այս մասշտաբների,

միավորել այն շրջանակներին, որոնք իբր իրեն գահընկեց են արել, ստեղծել պատերազմի կուսակցություն, երկրում ավազակապետություն ձևավորել, կեղծել ընտրություններ, խախտել իբր իր «վարած հավասարակշռման քաղաքականությունն» ու Հայաստանը փաստացի նվիրել Ռուսաստանին․․․

միավորել այն շրջանակներին, որոնց մեղադրում էր երկրում մարտի 1 կազմակերպելու մեջ, 10 մարդ սպանելու մեջ․․․

Հիմա միավորում է «պառակտված ընդդիմությանը», որ հաղթեն․․․ Միավորում է Ռուսաստանի կողմից դեսանտ իջեցված խոցելի օլիգարխի շուրջ․․․

Միավորում է, որ հանկարծ Հայաստանը Ռուսաստանից բացի այլ ուղղությամբ չնայի ու Հայաստանի առաջ դռներ չբացվեն․․․

Այլևս ոչ մի կասկած չկա, թե կորդինացիան որտեղից է գալիս․․․
2013-14-ին բուրժուադեմոկրատական հեղափոխություն էր անում, քանի որ նույն կենտրոնից Վրաստանում էլ էին բուրժուադեմոկրատական հեղափոխություն անում, որ կասեցվի Վրաստանի եվրոպականացումը․․․

Ազատության հրապարակում արևմտամետ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխից ընդդիմադիր առաջնորդի թագը դնում էր Գագիկ Ծառուկյանի գլխին, որովհետև նրան էին տեսնում այն ժամանակվա Բիձինա Իվանիշվիլու դերում․․․

Այժմ այդ դերում տեսնում է Սամվել Կարապետյանին․․․

Ու այս ամբողջ ինքնաբաբացահայտումից հետո պարզ է դառնում Հայաստանի Հանրապետության հիմնադրման ողջ ողբերգությունը, պարզ է դառնում, թե որ էտապում ինստրուկցիաները որտեղից են եկել, ինչպես են փոխվել, ինչպես, ավելի ստույգ՝ ում կողմից փոխվել, ինչու Միացում շարժումը դարձավ «Հայաստանից Արցախի անջատում», ինչո՞ւ թույլ տրվեց հակամարտության էության նենգափոխում ու մենք պաշտպանվողից դարձանք օկուպանտ, ու ինչու և որտեղից իրեն ասեցին, որ իրավահաջորդին Արցախից բերի, որ պաշտպանի նախագահաանցման տրանզիտը, որը վտանգված էր հոկտեմբերի 27-ից առաջ, ու ինչու հոկտեմբերի 27-ին կանգնեց նրա կողքը, ում իբր ատում էր․․․

Շատ շատ բան է պարզ դառնում․․․ Պարզ է դառնում նաև Սամվել Կարապետանի վիճակն ու առաքելությունը․․․

Այս լուստրացիայի համար շնորհակալ ենք, բայց ինչ-որ մի օր Վանոյին ու Վազգենին հանդիպելու է, որոնց մեղադրում էր իր «գահընկեցության մեջ»։ Ի՞նչ է ասելու․․․ ՀԱԿ-ն էլ թող սուրբ չխաղա, ամեն ինչ պարզ է, քան երբևէ․․․ Վանոյի լալահառաչ ցիտատները չեն անցնելու, ասեմ․․․ Վանոն շատ լավ գիտեր, թե ով է «հիմնադիրը»․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ