Հարյուրավոր մեր քաղաքացիների փոխանցած սերն ու աջակցությունը հերիքում է, որ սիրենք նաև խանութ մտնել թույլ չտվող ու նրա նման ծայրահեղ վերաբերմունքով քաղաքացիներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրում է.

«Կուզեմ այսօր վարչապետի խանութ մտնելը խոչընդոտելու դեպքով առիթավորվողներից մեկը խիզախի և ուղիղ եթերն ու բարձրախոսը միացրած գնա մարդկանց մոտ, ոչ թե հատուկ շապիկներ հագցնի ու մարդիկ չիմանան անգամ ում համար են կանգնած, այլ պատահական գնա մարդկանց մոտ՝ այգի, փողոց, մթերային խանութ ու զրուցարան:

Այո, մենք ունենք մեզ չընտրողներ, ունենք ռադիկալ վերաբերմունք ունեցող քաղաքացիներ, բայց այսօր հարյուրավոր մեր քաղաքացիների փոխանցած սերն ու աջակցությունը հերիքում է, որ սիրենք նաև խանութ մտնել թույլ չտվող ու նրա նման ծայրահեղ վերաբերմունքով քաղաքացիներին»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ